Հոլանդիայի հավաքականի կիսապաշտպան Արյեն Ռոբենը պատրաստվում է երկարաձգել պայմանագիրը Մյունխենի «Բավարիայի» հետ, փոխանցում է L`Equipe-ը։
28-ամյա ֆուտբոլիստի նոր համաձայնագիրը ուժի մեջ կլինի մինչեւ 2015 թվականը։
Հիշեցնենք, որ Ռոբենը 2009-ին Մադրիդի «Ռեալից» է տեղափոխվել «Բավարիա»։
Գերմանիայի ընթացիկ առաջնությունում հոլանդացին մասնակցել է 17 խաղի՝ դառնալով 11 գոլի հեղինակ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում